BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հայաստան ներխուժած հինգ նոր աղանդները հղիների հոգեորսությամբ են զբաղվում

Հայաստան ներխուժած հինգ նոր աղանդները հղիների հոգեորսությամբ են զբաղվում
13.01.2014 | 16:33

Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ու լիգայի գյխավոր համակարգող ԳՈՌ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ հայտնեցին, որ Հայաստան է մուտք գործել հինգ նոր աղանդ. Ջերմուկում գործող «Կյանքի ջուր», Բջնիում գործող «Աստծո քահանայության թագավորություն», Սևանի «Ավետաբեր եկեղեցի», Չարենցավանի «Երգ երգոց» և Լիբանանից Հայաստան ներխուժած «Կյանքի աղբյուր» աղանդները։ Վերջինը, բանախոսների տեղեկացմամբ, «Կյանքի խոսք» աղանդի ճյուղն է:

Լիգայի գլխավոր համակարգող Գոռ Նալբանդյանի խոսքով, «Եհովայի վկաները» հայտարարել է, թե կրթությունը աղբ է, և պետք չէ կրթություն ստանալ Եվրոպայում և միջազգային այլ երկրներում, այլ միայն պետք է կրթվել «Եհովայի վկաների» դասընթացներից, քանի որ ճիշտ ուսուցումը միայն «Եհովայի վկաներն» է տալիս: «Նրանք ասում են, որ միայն Եհովայի ուսմունքով պետք է կրթվել, մնացածը սուտ է: Ֆրանսիայում տպագրված գաղտնի բուկլետներ են սկսել տարածել, որոնց մեջ նշված է, որ կրթությունը աղբ է»,- ասաց նա:
Ըստ Ս. Հովհաննիսյանի, վերջերս նոր բացահայտումներ են արվել, և պարզվել է, որ հայաստանյան շուրջ 16 բարեգործական և հասարակական կազմակերպություններ աղանդավորական գործունեություն են ծավալում, նաև ֆինանսավորում են աղանդներին` նպաստելով նրանց գործունեությանը: Այդ կազմակերպությունների թվում է նաև հայաստանյան «Վոլդ վիժն» կազմակերպությունը, որը աջակցում և ֆինանսավորում է քրիստոնեական, ավետարանչական եկեղեցիներին: Իսկ «Ցորենի հատիկ» հիմնադրամը, որը գործում է 1999-ից, ճամբարներում կազմակերպում է երեխաների հանգիստը։ «Այս կազմակերպությունները ճամբարների ուղեգրեր են նվիրում, միջոցառման կազմակերպման համար ֆինանսներ են տրամադրում: Այնտեղ երեխաները հնարավորություն են ունենում ճանաչելու սուրբ հոգու ճշմարիտ խոսքը: Նրանք օրը երկու անգամ աղոթում են, սուրբ գիրք են կարդում: Ի՞նչ է դա նշանակում»,- տարակուսում է Սևակ Հովհաննիսյանը:
Բանախոսների խոսքով, նորահայտ աղանդների կողմից նաև կատարվում է հղիների հոգեորսություն` «հղիներին են օգտագործում, քրիստոնեություն են քարոզում, ի՞նչ նպատակ ունեն»:
«Միացյալ և երիտասարադական լիգայի» ներկայացուցիչները տեղեկացրին, որ Հայաստանում ավետարանչական տարբեր հավատներին մասնակցում է մոտավորապես 150 հազար մարդ:
«Եհովայի վկաները» ապրիլի 14-ին պատրաստվում է մեծ հավաք անցկացնել, որի ժամանակ քննարկվելու են նրանց հետագա գործողությունները՝ ուղղված ՀՀ կառավարության դեմ»,- ասաց լիգայի համանախագահը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ